Առողջապահության լրատու 18-19.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ապահովագրվենք, որ ապահովված զգանք
Արդեն քանի տարի է ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել կամավոր և պարտադիր բժշկական ապահովագրությունը: Իսկ մինչ այդ արդեն գործում են յոթ մասնավոր ապահովագրական ընկերություններ, որոնցից առաջատարներից է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը: Այն Հայաստանում և Արցախում իրականացնում է նաև բժշկական ապահովագրություն: Բժշկական ապահովագրության պայմանագրով 2012 թվականին «Ինգո Արմենիան» վճարել է 627,679,855 դրամ հատուցում, բավարարվելով 28150 հատուցման դիմում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ ընկերությունում ապահովագրված անձանց թիվը կազմել է 46589:
Ինչպիսի՞ն են բժշկական ապահովագրության պայմանները, ի՞նչ խնդիրներ են առկա այդ ոլորտում և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք: Այս հարցերին խնդրեցինք պատասխանել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին: Պարոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, մի քանի տարի աշխատել իր մասնագիտությամբ, ապա նախընտրել է զբաղվել ապահովագրությամբ:
- 1997 թվականին ստացանք ապահովագրության արտոնագիր և այս տարի նշեցինք մեր գործունեության 15-ամյակը: Մենք համագործակցում ենք և´ բյուջետային հաստատությունների, և´ մասնավոր կառույցի հետ: Բժշկական ապահովագրության ծավալը մասնավոր հիմնարկներում մոտ 14 հազար անձ է, որը հավաքագրվել է 15 տարվա ընթացքում, իսկ ինչ վերաբերում է պետական ծառայողներին` մեկ տարվա ընթացքում մոտ 30 հազար անձ: Մասնավոր համակարգը հիմնականում արտասահմանյան ընկերություններն են, որոնք ապահովագրում են իրենց աշխատողներին բժշկական ծրագրերով, այն նրանց մշակույթի արդյունքն է:
Այն, որ մինչև հիմա չունենք ապահովագրության մասին օրենք, պայմանավորված է ենթակառուցվածքներով, բուժման չափորոշիչներով և պրոտոկոլներով, որոնք այն օղակն են, որ կապում են բուժհաստատությունները ապահովագրական ընկերությունների հետ: Ընդհանուր չափորոշիչները կօգնեն հաշվարկել այս կամ այն հիվանդության բուժման, ախտորոշման, վերականգնողական ծախսերի գինը: Ներկայումս գործում ենք պայմանագրային հիմունքներով և ընդունում ենք այն գնացուցակը, գործողությունների ցանկը, որ մեզ է ներկայացնում հիվանդանոցը: Մենք այսօր համագործակցում ենք 30-40 բուժհաստատության հետ, միաժամանակ աշխատում լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների հետ: Եթե ապահովագրվողը նախընտրում է բուժվել մասնավոր բուժհաստատությունում կամ մասնավոր մասնագետի մոտ, ովքեր ունեն արտոնագիր, նշանակություն չունի: Վերջիվերո բուժումը վճարում է հիվանդը, թե ապահովագրական ընկերությունը նրանց համար նշանակություն չունի, կարևորը վճարելն է:
Ըստ պայմանագրի գործատուն, լինի բյուջետային, թե մասնավոր, վճարում է 131 հազար դրամ և դրա դիմաց ապահովագրված անձն իրավունք ունի մոտ 3,8 միլիոն դրամի սահմաններում ստանալ բուժօգնություն, որը վճարում է ընկերությունը: Սակայն դա նշանակում է, որ տասնյակ մարդիկ ուղղակի չեն դիմել ապահովագրական ընկերությանը, գումարը կուտակվել է ստեղծելով պահուստային ֆոնդ, որ մեկ անձը կարողանա օգտվել ապահովագրությունից:
Մենք այսօր ունենք ներկայացուցչություններ հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ Արցախը, որտեղ աշխատում են 5-10-ական մարդ: Ունենք 7-9 բժիշկ, ովքեր բժիշկ-փորձագետի գործառույթ են իրականացնում:
Այսօր շատ աշխատանք կա իրականացնելու բնակչության հետ, որովհետև գրեթե ոչ-ոք չի կարդում պայմանագիրը, որի հետևանքով նրանք կարծում են, որ դա ինչ-որ գումար է, որը կուտակվել է մի ընկերությունում և այն ուղղակի պետք է ծախսել: Այնպես է ստացվում, որ պետությունը կամ մասնավոր սեկտորը վճարում է անձի համար առավելագույնը 131 հազար, նվազագույնը 52 հազար դրամ և այդ անձն ինչպես ուզենա կարող է այն ծախսել: Սակայն համակարգը գործում է որպես ապահովագրություն, այդ 131 հազարի փոխարեն մենք հաճախ հատուցում ենք 1, 2, 3 միլիոն: Դա նշանակում է, որ 131 հազարի տերերը ոչ բոլորն են. այդ գումարը վերաբաշխման ենթակա ֆոնդ է:
Այս անտեղյակությունը հաղթահարելու համար երևի 2-3 տարի է անհրաժեշտ: Օրինակ, 3-րդ տարվա սկիզբն է, իսկ ԱՊՊԱ-ի մասին արդեն բոլորը գիտեն, ճիշտ նույն ձևով, ինչպես ֆուտբոլի:
Բժշկական ապահովագրության մասին շատ լավ կլինի «Առողջապահության լրատուի» միջոցով երկխոսություն սկսենք առողջապահության կազմակերպիչների, հիվանդանոցների գլխավոր բժիշկների հետ: Երբեմն նրանք էլ տեղեկացված չեն հատուցման, պայմանագրային պայմանների մասին: Ամեն դեպքում բուժհաստատության կատարած ծախսերը փոխհատուցվում են և այստեղ շահում է միայն քաղաքացին:
Ապահովագրությունը սոցիալական փաթեթի հիմնական մասն է և, գրեթե առանց այլընտրանքի, առողջապահության ֆինանսավորման միակ առողջ մեթոդը:
02.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ